Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
08.11.2020 | 22:21

Նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և տեղակալի պաշտոնից: Արման Աբազյանը օգոստոսին նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Դիտվել է՝ 3564

Մեկնաբանություններ